Կարեւոր Կէտեր
- Bush tucker is food native to Australia, which is often nutritious and packed with proteins and fibres.
- Think what is in sync with the Southern Hemisphere summer when considering bush tucker inclusions, one expert explains.
- Having discussions about where native ingredients come from is one way to pay homage to Australia's First Nations people.
Պուշ Թաքըր (Bush tucker) Աւստրալիոյ բնիկ ուտելիք է և աւանդաբար կը գործածուի Առաջին Ազգերու ժողովուրդին կողմէ:
Պուշ Թաքըրներու մեծ մասը սննդարար է և կը պարունակէ պրոտէին և մանրաթել, և կրնայ ներառնել տարբեր պտուղներ, բոյսեր, կենդանական աշխարհ և սերմեր:
Մինչ բնիկ սննդային բաղադրանիւթերը վերջերս ուշադրութեան կեդրոնը կը գտնուին, սակայն, տնային խոհարարին համար, կրնայ դժուար ըլլալ չգիտնալով թէ ինչպէս պիտի ներառնէ զանոնք ճաշերու մէջ:
Damien Coulthard, Adnyamathanha և Dieri մարդ մըն է Flinders Rangers-էն և համահիմնադիրը Warndu-ի, ձեռներէցութիւն մը որ կը ծախէ բնիկ բաղադրանիւթեր:

Co-founder of Warndu, Damien Coulthard. Credit: Jiwon Kim Credit: Jiwon Kim
"Ի վերջոյ, կ'ուզենք քաջալերել որ մարդիկ փորձեր կատարեն տարբեր բնիկ բաղադրանիւթերով և ընդգրկեն զանոնք իրենց ճաշերուն մէջ," ըսաւ Պարոն Coulthard:
Իր կարծիքով, ամենա լաւ ժամանակը տօնական շրջանն է ուր զանազան ճաշատեսակներ կը հրամցուին:
Ահաւասիկ հինգ ձեւեր բնիկ բաղադրանիւթերը ներառնելու համար ձեր տօնական ճաշերուն մէջ:
1. Բնիկ բաղադրանիւթեր աւելցուցէք աղցաններու մէջ
Փոխանակ գործածելու բաղադրատոմս մը օգտագործելով բնիկ սննդային բաղադրանիւթեր, պարզապէս փոխարինել ձեր սովորական բաղադրանիւթերը բնիկ տարատեսակներով, խորհուրդ կ'ուտայ Պարոն Coulthard:
"Հարցը տարբեր համեմներ փորձարկելն է," կ'ըսէ ան:
Օրինակի համար, warrigal կանանչներ կարելի է զուգել սպանախի հետ, samphire կարելի է ընդգրկել ծնեբեկի հետ և լիմոն մրտենի (lemon myrtle) ձեզի կ'ուտայ լիմոնի նման համ, բայց աւելի թունդ:
2. Համեմել բնիկ բաղադրանիւթերով
Եթէ հնդկահաւ, հաւ, ոչխար կամ ձուկ պիտի հրամցուի, օգտագործեցէք բնիկ համեմներ, ինչպէս saltbush որ ունի աղի և բուսական համ, և կատարեալ է , , և նոյնիսկ համար:
Pepperberry կարելի է օգտագործել համար մինչ geraldton wax լիմոնի և սոճիի համ ունի և շատ յարմար է ծովամթերքի հետ օգտագործելու համար:
3. Ծովամթերք Օգտագործել
Minyunbal կին Arabella Douglas հիմնադիրն է Currie Country-ին, առաջատար Առաջին Ժողովուրդներու կազմակերպութիւն մը որ կը դիւրացնէ կապը մշակութային ծանօթութեան միջոցով:
Ան կը բացատրէ որ երբ նկատի կ'առնենք բնիկ սննդային բաղադրանիւթեր, սկզբնական հարցումներէն մէկը որ պէտք է մենք մեզի հարցնենք այն է թէ ամառուայ եղանակին ինչ՞ տրամադրելի է Հարաւային Կիսագունդին մէջ:

Arabella Douglas is a founder of Currie Country. Credit: Jiwon Kim
4. Բնիկ սննդային բաղադրանիւթեր աւելցնել դասական Բավլովային

Strawberry gum Pavlova with wattleseed cream. Credit: Josh Geelan and Luisa Brimble
"Ամէն մարդ կը սիրէ մեր , քրէմը ներարկուած է wattleseed-ով," կ'ըսէ Պարոն Coulthard:
Անոնք նոյնիսկ աւելի լաւ են երբ կը հրամցուին բնիկ պտուղներով ինչպէս quondong, Davidson սալորներ և muntries:
Նման պտուղներ կարելի է աւելցնել նաեւ տօնական այլ սիրուած անուշեղէններու:
5. Բնիկ բաղադրանիւթեր աւելցնել ձեր սիրած խմիչքներուն
Wattleseed կատարեալ այլընտրանք մըն է սուրճին, բայց առանց սրճիտի:
Finger lime և Davidson սալորներ կարելի է աւելցնել ոչ ոգելից ըմպելիքներու մինչ lemon myrtle լաւ լրացում է կազդուրիչ խմիչքներու:
River mint և ant loose թէյը հանդարտեցուցիչ ազդեցութիւն ունին:
Ստեղծել պատմութեան վահանակ մը և կիսել
Երբ կ'ընդգրկենք բնիկ սննդային բաղադրանիւթեր, կարեւոր է նկատի առնելը և խօսիլը անոնց ծագումի մասին:
Այս թոյլ պիտի տայ որ գնահատենք և ճանչնանք Աւստրալիոյ հարուստ մշակութային բազմազան ժառանգութիւնը: